ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ քանզի զկերպարանն առաջին լքի
Ի վնասակարին թելադրութենէ,
Իմովս ծուլութեամբ կորուսեալ իսպառ,-
Ցուցից արդ այժմուս զհնոյն յիս տեսակ`
Ողորմելի հեծութեամբ թախծեալ ի հոգի,
Անաչառ խայտառականաւք հրապարակաւ
Ի յեկեղեցիս բազմութեան ազգաց վերապատմեցից`
Բարձր ձայնիւ, բարբառով մեծաւ աղաղակելով:
Բ
Մատեանս շնչական, բարդեալ ի յինքեան
Ներքոյ եւ արտաքոյ ողբս եւ վայս եւ ձայնս,
Ըստ տոմարի տեսլեանն Եզեկիելի,
Քաղաքս անպատուար եւ անմահարձան,
Յարկս ունայն ի դռնափակաց ամրութեանց,
Աղս տեսակաւ, այլ ոչ համեղութեամբ,
Ջուրս աղտաղտին, անախորժելի ծարաւեաց արբման,
Գետինս անաւգուտ հերկագործութեան,
Սահմանս լքեալ, հեղեղավայրս կնիւնոյ,
Խոպանացեալ եւ տատասկաբեր անդաստանս,
Աստուածախնամ երկիրս անձնաւոր,
Որ բանսարկուին պատրանաց մշակեցայ,
Իւղընձիւղ փայտս պտղակորոյս,
Հատանելի ծառս ունայնաբոյս,
Կրկնամեռ խաւսուն տունկս անյոյս,
Ամենաշէջ ճրագարանս անլոյս:
Գ
Արդ, վերստին առ սոյն բերելով
Զայս նմանութիւն աւաղականաց` բազմաւք կրկնեցից,
Որ ամաւթոյն դառն պատուհաս պահեալ կայ հիքոյս,
Կրճումն ատամանց եւ անկէտ լալումն` աչաց եղկելոյս,
Հայրական ցասումն անսպուժելի` դառնութեան որդւոյս,
Ապականութիւն աննորոգելի` մեղուցեալ մարմնոյս,
Նոր կշտամբութիւն գտողիս չարեաց` ախտացեալ հոգւոյս,
Տարտամ տագնապի տարակուսանաց` ելից գերելոյս,
Զոր երկնային զաւրքն մատուցանեն թշուառացելոյս`
Ի խրձունս որոմանցն վկայելով վտանգեցելոյս,
Ի ձայն ահարկու զանբժշկութիւնն ազդել լքելոյս:
Դ
Ահա, արդարեւ, երգս կատակերգութեան
Ջնարահար պոռնկի, յածեալ եւ կոծեալ,
Քաջ հնչեցուցեալ ողբս ողորմելիս եւ զկծեցուցիչս,
Ըստ առակաւոր բանին Եսայեայ, որ ի Պատգամին Տիւրոսի:
Զի թէ նա, զդիպուածն փոքր անցից ապառնեացն ի մաւտոյ իմն տպաւորեալ,
Բողոքէր դիմակս դիմակս կերպից կերպից աւաղականաց,
Ըստ կոծողացն կաքաւելոյ,
Իսկ առ իս ո՞րչափս եւ ո՞րպիսիս ձայնս մրմնջեցից վհատեցուցիչս,
Որ գալստեանն տեառն սպասեալ առանց վրիպանաց`
Մնացի անպատրաստ եւ անհանդերձելի:
Ե
Արդ, եթէ զդատաստանացն ահաւորութիւն կրկնեցից,
Բազմացուցից ինձ աշխար,
Ապա եթէ զփորձն իսկութեամբ ցուցից,
Յաճախեսցէ ինձ երկիւղ,
Իսկ եթէ զկերպարանացն տեսիլ գրեցից,
Առաւելուն ինձ հատուցմունք,
Զի կանխաւ նկատեալ զսոյնս` եւ ոչ անագան ապաշաւեցի:
Այլ խնայեա' յիս, գթած, մարդասէր, հզաւր, բարերար,
Ամենապարգեւ Քրիստոս թագաւոր, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:

Եվ քանզի թողի կերպըս առաջին դևի
թելադրանքով
Եվ կորցրի իսպառ իմ ծուլությամբ,–
Ուստի այժմ իմ մեջ ցույց պիտի տամ ես
կերպարանքը հին.
Դառն ու թախծալից հոգու հեծությամբ
Անաչառ խայտառակումով,
հրապարակորեն,
Հավաքված անթիվ և ամեն ազգի
բազմությունների
Վերապատմեմ ես պիտի բարձրաձայն և
մեծաբարբառ աղաղակելով:
Բ
Շնչավոր մի մատյան եմ ես, որն ունի իր մեջ
Ներսից ու դրսից ողբեր ու վայեր և ձայներ տխուր,
Իսկ և իսկ նման Եզեկիելի տեսլի տոմարին:
Քաղաք անպատվար և անմահարձան,
Տուն` դռան ամուր փականքներից զուրկ,
Աղ` միայն տեսքով, այլ ոչ թե համով,
Ջուր աղի, անախորժ` ծարավների համար,
Գետին` անօգուտ` հողագործության,
Դաշտ լքված` հեղեղավայր կնյունի,
Անդաստան` խոպանացած և
տատասկաբեր,
Աստվածախնամ հողս հոգևոր, որ
բանսարկուի պատրանքներո՜վ մշակվեցի,
Յուղընձյուղ փայտ եմ պտղակորույս,
Հատանելի մի ծառ ունայնաբույս,
Կրկնամեռ խոսուն մի տունկ եմ անհույս,
Ամբողջովին շիջած ճրագարան անլույս:
Գ
Այժմ վերստին սույն նմանությամբ
Այլ ավաղական բազում պատկերներ
պիտի կրկնեմ ես:–
Ամոթի դառն պատուհասն է պահված
հեգիս, Կրճտումն ատամների և աչքերի լաց
անվերջ` եղկելիիս,
Հայրական անսպասելի ցասում` ստահակիս,
Ապականություն աննորոգելի` մեղանչած
մարմնիս,
Նոր կշտամբություն` ախտալից հոգով,
չարիք գտնողիս,
Տարակուսանքի տարտամ տագնապներ`
մահով գերվածիս,
Որոնք երկնային զորքերը կտան թշվառիս,
Վկայելով, թե որոմի խրձի պես վառվելու է
վշտակիր հոգիս,
Ահարկու ձայնով ազդարարելով
անբժշկությունը հուսալքվածիս:
Արդարև, սրանք կատակերգական
նվագներն են ահա՛
Այն քնարահար շրջիկ պոռնիկի, որ
ծեծելով իր կուրծքը, լալագին
Հնչեցնում է հույժ կսկծեցուցիչ, խղճալի
ողբեր, Ինչպես Եսային է ասում առակով`
Տյուրոսի մասին գրած պատգամում:
Եթե ապառնի դիպվածն այն փոքրիկ,
իբրև մոտալուտ պատկերացնելով,
Բողոքում էր նա պես-պես, բազմակերպ
ավաղումներով,
Լացով ու կոծով պարողների պես,–
Հապա ինձ համար, որ սպասելով Տիրոջ
գալստյանն անպայման մնացի
անպատրաստ բոլորովին,
Որքա՜ն և որպիսի՜ վհատեցուցիչ երգեր
պիտի մրմնջեմ ես:
Ե
Արդ, եթե դատաստանի ահավորությունը
հիշեմ վերստին,
Բազմացնեմ պիտի աշխատանքս ես,
Իսկ եթե տանջանքներս իսկությամբ
աչքիս առաջ բերեմ` երկյուղս կաճի,
Եվ եթե ճշգրիտ պատկերացնեմ ես
տեսարանները նրանց`
Ինձ համար նախատեսված
հատուցումները կավելանան,
Քանզի առաջուց նախատեսելով այդ
բոլորը ես, չապաշխարեցի, թեկուզ
անագան: Բայց դու խնայեցիր ինձ, գթած,
մարդասեր, հզոր, բարերար,
Ամենապարգև Քրիստոս թագավոր,
օրհնյալ հավիտյան. ամեն: