ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԺԴ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Պաղատիմ առ քեզ, լուսոյ ճառագայթ,
Արքայ երկնաւոր, գովեալ անպատում,
Որդի անճառ մեծիդ Աստուծոյ,
Խոնարհեցո' զունկն քո, բարձրեալ բարեգութ,
Կենաց ապաւէն, նորոգ մերձեցեալ կրկին աստանաւր`
Ի հառաչումն նուաղս ձայնի վիրաւորելոյս: 



Բ 
Ո'չ ցուցեալ է երբէք, եթէ աղաչեաց զքեզ
Ի ձեռն աւազակացն սրոյ խողխողեալն,
Քանզի կարկամեալ էր,
Ո'չ ձայն պաղատանաց զկնի արձակեաց,
Քանզի անկռինչ էր,
Ո'չ մատամբքն տատանելոց զաղէտ վտանգին յայտնեաց տեսողիդ,
Քանզի խորտակեալ էր,
Ո'չ աչս կողկողագինս արտասուաւք ողբոց բարերարիդ յանդիման կացոյց,
Քանզի վնասապարտ էր,
Ո'չ ի պատգամ բանից միջնորդի զողորմածիդ կամս հաճեցոյց,
Զի անայցելու էր,
Ո'չ հայթայթմամբ խորտակեալ մարմնոյն
Արիւներանգ ներկուածով ձորձոց զգթածիդ սիրտ ճմլեցոյց,
Վասն զի անյոյս էր,
Նաեւ ո'չ ծնկովքն հաստատութեամբ, իբր գարշապարաւ ոտին վարեցաւ,
Այն զի անյարիր էր.
Քանզի կիսամեռն ասել կենդանւոյն`
Սակաւ ինչ նուազ է մեռելութեան:
Մանաւանդ զի ի քոյոցդ խրատեալ բանից,
Եւ բարերարեալ քոյդ ողորմութեան,
Եւ փառաւք քո լուսազարդեալ,-
Ոչ միայն զի ոչ վերջացաւ ի հակառակն քո ընթացից,
Այլ ստահակեալ ապստամբութեամբ` յիւր թշնամեացն թիւ յաւելաւ,
Ընդ նոսին դաշնաւորեցաւ, միաբանեաց ատելեացն քոց:

Գ 
Իսկ դու, բազմապարգեւ, բարերար, անոխակալ, ամենակեցոյց,
Ոչ միայն զի ո'չ պահեցեր զչարագործին մեղաց յիշատակ,
Այլ եւ ո'չ բանիւ յանդիմանեցեր:
Ո'չ ոտն հարեր անկելոյն,
Այլ կարեկցաբար մատուցեալ`
Զծայրագոյնն ցուցեր զխնամս:
Ո'չ քահանայապէս ըստ ահարոնեան տկար աւրինին
Զաւրաւոր առ մահուն պաշտաւն` դատապարտիչն
Անիծիւք եւ բռնալիր քարանցն ձգմամբ
Ի խորտակումն խոցելոյն արագեալ մատեար,
Եւ ո'չ ղեւտական կարապետային անկատարագործ,
Եւ յերկուցն մի բաժանեալ խտրոց,
Հնոյն լրումն եւ նորոյս սկիզբն,
Ունայն ի հոգւոյ յապաշխարանն հանդիսացեալ`
Զվիրաւորելոյն տեսեր զվտանգ,
Զի մի' սատակիչն աւրինակութեամբ տապարաւն արմատակտրաւ,
Զմահուն պաշտաւն ի քեզ նկատեալ,
Յառաջ քան զփորձ առաջակայիցն սատակեսցի,
Այլ հեթանոսացն պահպան անուն ասորեստանեայց,
Որք ի հրէիցն ընկալեալ զաւրէնս`
Ամբողջ պահեցին, զոր նոքայն մոռացան,
Նոցին կցորդեալ մարմնոյդ վերարկուաւ մերակերպական խառնութեամբ`
Զազատարարն գծագրեցեր զաւետիս առ աւտարազգիսն,
Եւ աստուածաբարդ ներգործութեամբ անապականաւ,
Ձեռն կարկառեալ` յարուցեր զմարդն նախնի,
Մեղուցեալ ի մահ իւրովքն ծննդովք:
Զտրտմեցելոյն սիրտ բերկրեցուցեր,
Եւ զվհատեալն հաստատեցեր,
Եւ զթշուառացեալն միանգամ` կրկին զուարթացուցեր,
Աւազանին կենարար աւծմամբն եւ բաժակաւն լուսոյ լցեր,
Հացիւդ երկնայնով արարչականդ քոյին մարմնով` նոր յեղանակեցեր,
Վերակացութեամբ երջանկացն ազանց ընտրելոց
Յանձանձեցեր, գրգեցեր եւ խնամարկեցեր:
Հանդարտընթաց գրաստուն տածողութեամբ անզզուելի պահեցեր`
Մինչեւ յարկն լուսոյ ածեր,
Ի ձեռն երկաքանչիւրոց միջնորդաց` նախնեաց եւ երկրորդաց,
Տուչութեան կտակաց կենդանականաց, մարդասիրապէս դարմանատրեցեր:
Եւ որպէս երբեմն ընդ Մովսեսի`
Թեւս տարածեալ արծուոյն աւրինակաւ` ընկալար զնա,
Եւ ի հանգիստն հանդարտութեան երկրին բարութեան առաջնորդեցեր,
Եւ զբանին կերակուր ջամբել հրամանատրեցեր վարդապետութեանց:

Դ 
Եւ արդ, որ զբնաւն ծայրագունին բարութեան լուսոյ
Յամենայնի բովանդակապէս հրաշագործեցեր,
Զաւցտողին զգանձ քեզ սեպհականեալ`
Զքո ստացուածն առ քեզ դարձուցեր,
Կեցո' եւ զիս` մաքրեալ ի մեղաց պարտեաց:
Որ ձրի պարգեւես եւ անպատրաստից,
Ընդ որոց եւ ինձ տացես քաւութիւն եւ բժշկութիւն,
Բարեգութ, զաւրեղ, անքնին, անեղծ, ահաւոր,
Աւրհնեալ միշտ յաւիտենից յաւիտեանս:
Ամէն: 
Ա 
Պաղատում եմ քեզ, լույսի՛ ճառագայթ, 
արքա՛ երկնավոր, 
Գովյալ անապատում, և անճառ Որդիդ դու մեծ Աստուծո. 
Ականջ դիր դարձյալ և այժըմ ահա՛, 
Բարձրյալ, բարեգութ, կյանքի ապավեն, 
Վիրավորյալիս նվազաձայն 
հառաչանքներին: 

Բ 
Չի խոսված երբեք, թե քեզ աղաչեց 
ավազակներից խողխողվածը
Քանզի կարկամած էր. 
Ոչ էլ պաղատանքի ձայն արձակեց քո 
ետևից, Քանզի անկռինչ էր. 
Կամ մատների շարժումով աղետն ու 
 Երիքովի ճանապարհին ընկած վիրավորը. – վտանգը հայտնեց տեսողիդ, Քանզի խորտակված էր. 
Ոչ էլ ողբագին արցունքներով լի աչքերը 
տնկեց բարերարիդ, 
Քանզի վնասապարտ էր. 
Եվ կամ միջնորդի բարեխոսությամբ 
ողորմածիդ կամքը սիրաշահեց, 
Քանզի լքված էր. 
Ոչ էլ ջախջախված մարմնի արյունով 
ներկված հագուստները ցույց 
տալով քեզ` 
Գթածիդ սիրտը ճմլեց, քանզի հուսահատ էր. 
Ոչ էլ հաստատուն ծնկներով` իբրև ոտքի գարշապարով` չընթացավ, 
Քանզի անկանգնելի էր. 
Զի կիսամեռ ասել կենդանուն` հեռու չէ 
այնքան մեռելությունից: 
Մանավանդ որ խոսքով քո խրատվելուց, 
Ողորմությամբդ բարերարվելուց 
Եվ քո փառքով լուսավորվելուց հետո էլ 
դեռ, 
Ոչ միայն չդադարեց քեզ հակառակ 
ընթացք բռնելուց, Այլև չենթարկվելով, գլուխ բարձրացրած` 
իր թշնամյաց կողմն անցավ 
Եվ նրանց հետ մեկտեղ դաշն կնքած` 
միաբանեց քեզ ատողների հետ

Գ 
Իսկ դու, բազմապարգև բարերար, 
անոխակալ և ամենափրկիչ, 
Ոչ միայն չհիշեցիր մեղքերն այդ 
չարագործի, 
Այլև ոչ իսկ խոսքով հանդիմանեցիր. 
Չոտնահարեցիր ընկածին, այլ 
կարեկցաբար մոտենալով նրան, 
Ծայրագույն խնամք ցուցաբերեցիր: 
Քահանայապես, ըստ ահարոնյան տկար օրենքի,– 
Որ զորավոր է մահ գործելու մեջ
 Զուգորդաբար` Երիքովի վիրավորից անցնում է Բեթհեզդայի 
անդամալույծին, որը քրիստոնեական հին ավանդության 
համաձայն` հետո եղավ Կայիափայի այն սպասավորը, որը 
վերջին գիշերը քահանայական ապարանքում ապտակեց 
Քրիստոսին: 
 Դատապարտիչ անեծքներով և բռնալիր քարաձգությամբ,– 
Դու չփութացիր վիրավորվածին 
խորտակելու. 
Եվ ոչ էլ, ինչպես ղևտական առաջնորդն 
այն թերապաշտոն, 
Որը երկուսի միջև իբրև բաժանող 
անջրպետ` 
Հնի լրումն էր և սկիզբը նորի, 
Եվ որ հոգեզուրկ ապաշխարության 
հրավիրակ հանդիսացավ,– 
Վիրավորյալի տագնապը տեսար. 
Որ չլինի թե արմատակտուր տապարի 
օրինակով 
Քո մեջ չարատանջ մահվան պաշտոնը 
նկատելով
Սատակի գալիք փորձություններին դեռևս չենթարկված. 
Այլ պահպանանուն ասորեստանցի 
 Այսինքն` չուզեցիր նմանվել նույնիսկ ծառի արմատին 
մոտեցված այն կացնին, որով Հովհաննեսը պատկերացրել 
էր մոտակա գալուստդ, հեթանոսներին
Որոնք ստացան իրենց օրենքը 
հրեաներից 
Ու պահեցին միշտ, մինչդեռ նրանք 
մոռացան,– 
Կցորդվելով` մեր բնությամբ խառնված 
մարմնիդ վերարկուով, 
Օտար ազգերին էլ ազատության ավետիս համբավեցիր 
Եվ աստվածային քո ներգործությամբ 
անապական` ձեռք երկարելով` 
Մահացու կերպով մեղանչած մարդուն 
կանգնեցրիր դարձյալ իր 
սերունդներով: 
Տխրաբեկ սիրտն ուրախացրիր և 
վհատյալին հուսադրեցիր, 
Եվ թշվառին զվարթացրիր դարձյալ. 
Ավազանի կենարար օծմամբ և բաժակով լույսի` լցրիր. 
Նորոգեցիր հացով քո երկնային` 
արարչական մարմնով. 
 Սամարացոց, ըստ որում` Սամարիա, որ պահապան է նշանակում: 
 Երջանիկների և ընտիրների 
վերակացությամբ 
Խնամարկեցիր ու փայփայեցիր ու 
դարմանեցիր, 
Եվ հանդարտընթաց գրաստի խնամքին 
հանձնելով նրան` 
Անփորձ պահեցիր, մինչև հանեցիր հարկը լուսեղեն: 
Առաջին և երկրորդ կենդանատու 
կտակարանների միջնորդությամբ 
դարման տարար դու 
մարդասիրաբար: 
Եվ, ինչպես երբեմն Մովսեսին
թևատարած արծվի պես ընդունեցիր 
Եվ բարի երկրի խաղաղ հանգստին 
առաջնորդեցիր, 
Հրամայելով վարդապետներին` խոսքի 
կերակրով սնել նրան: 
 Գրաբարում` դարմանատրեցեր, այսինքն` խնամք տանել - 

 Դ 
Եվ արդ, դու, որ ողջ առավելագույն լույսդ բարության 
Ամեն բանի մեջ բովանդակապես 
հրաշագործեցիր, 
Ցրվողի գանձը սեփականելով` քո 
ստացվածքը վերադարձրիր քեզ,– 
Ինձ էլ ապրեցրու, մեղքերի պարտքերն իմ մաքրելով, 
Ո՜վ դու, որ պարգևում ես ձրի և 
հանպատրաստից, 
Շնորհիր և ի՛նձ քավություն ու 
բժշկություն, 
Բարեգո՜ւթ, զորեղ, անքնին, անեղծ, 
ահավոր, 
Օրհնյալ միշտ, հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական