ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Բ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ արդ, քանզի առ բարձրեալն Աստուած յաւդաւորական շրթամբք կարդաս,
Որ գործովք միայն գրաւի, եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշառի,
Որ յԵգիպտոս միշտ ունիս զսրտիդ զդարձն,
Զի՞նչ աւրինակ առ այս քեզ նմանագոյն եւ յարմարական
Աստանաւր եդից, անձն իմ պարտաւոր:
Պատժակիցս կործանեցելոյն Սոդոմայ,
Ըմբերանեալ դատախազս Նինուէի,
Անարի բարբարոսս, քան զտիկինն հարաւային,
Վատթարագոյնս, քան զՔանան,
Յամառեցեալս, քան զԱմաղէկ,
Անբժշկականս քաղաք դրաւշելոց,

ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ Ա

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Ձա՜յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի
Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,
Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման
Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս`
Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ:
Այլ հոտոտեսցիևս, հայեսցիևս, գթած,
Քան ի պատարագն բոլորապտուղ,
Մատուցեալ ծխոյն բարդութեան:
Ընկաևլ զսակաւամասնեայ յաւդուածս բանից`
Քեզ ի հաճութիւն եւ միև ի բարկութիւն:
Ելցէև ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս`
Վաղվաղակի ժամանել առ քեզ`
Կամաւորական նուէր բանական զոհիս,
Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ,
Որ յիսն է պարարտութիւն:
Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ` խառնեալ աղերսիւ, հզաւր,
Միև իբրեւ զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,-
Ըստ բողոքելոյն Եսայեայ,-
Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի
Տաղտկալի քեզ երեւեսցի,
Զոր առակ եւթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ,
Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական` ի խորանին Սելովայ,
Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց
Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ,
Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի,
Ընդունելի կամաց քոց լիցի:

Բ
Բայց քանզի ձայնդ ահաւոր դատաստանիդ հատուցման,
Ուժգինս հնչեցեալ ի ձորն վրէժխնդրութեան,
Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`
Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,
Որ յիմումս անձին ցուցանի,
Խռովութիւնս ամբոխից`
Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր,
Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն,
Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,
Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,
Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,
Աւրինակ առեալ զՄովսէս,
ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ:
Վասն զի թէ` Մերձ է աւր Տեառն, որպէս Գիր ասէ,
Ի հովիտն անձուկ ասպարիսին Յովսափաթու
Եւ հեղեղատին Կեդրոնի`
Փոքր հանդիսարանացն իրաւանց ժամադրութեանց,
Որ կենցաղականաւ այսր յաւիտենիւ
Զհանդերձելոցն ինձ կերպաւորեն,
Ապա եւս յաւէտ մերձեցաւ ի վերայ իմ
Արքայութիւնն Աստուծոյ մարմին եղելոյ`
Մեծապէս գտեալ զիս առիթ վնասուց բազմաց տոկոսեաց`
Զանազան մասանց յանդիմանողաց ճշմարտապատմից,
Քան զձեռին նորին վերակացումն անդ ուրեմն երբեմն
Ի հարուածսն եդոմայեցւոց եւ փղշտացւոց
Եւ այլոց բարբարոս ազգաց:
Քանզի այն ընտրութիւն ամաւք չափեցաւ,
Իսկ պատուհաս իմումս պարտուց
Առանց աւարտման ունի զսահման:
Ահ, գուբ եւ որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարէին եւ առակողին,
Տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ,
Զամաւթն մշտնջենաւոր աստէն գծագրեն:
Զոր միայն քո է հրաշագործել
Պտուղս դեղոց ի հնարս կենաց`
Ամենավարան տարակուսանաց հոգւոց վտանգից, քաւիչ ամենայնի,
Գովեալ ի փառս անճառս անսահմանելի բարձրութեան
Յաւիտեանս յաւիտենից: Ամէն: 
Ա
 Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա,
 Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած.
 Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող`
 Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով`
 Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
 Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով,
 Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ:
 Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու
 Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ:
 Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց
 Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով,
 Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից
 Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ:
 Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր,
 Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ,
 Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
 Որի դէմ բողոք է գրել Եսային
 Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի`
 Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած:
 Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական,
 Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն,
 Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց
 Յանուն գերեդարձ այն տապանակի,
 Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին:



Բ
 Բայց եւ ահաւոր ձայնը հատուցման քո դատաստանի
 Վրէժխնդրութեան ձորում ուժգնապէս հնչելով ահա,
 Երկնում է իմ դէմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,
 Այժմուանից եւ իսկ զգում եմ իմ մէջ
 Էութիւնս հուզող շարժումներ ներհակ
 Ու խուռն ամբոխուող խռովութիւններ:
 Եւ չար ու բարի խորհուրդներ զինուած սուր ու սուսերով`
 Բախւում են ընդդէմ իրարու դարձեալ,
 Ինձ մահուան գերի դարձնելով համակ,
 Ինչպէս երբեմն, երբ դեռ չէր հասել քո շնորհը ինձ:
 Առաքելական դասի մէջ Պօղոսն` ընտրելագոյնը,
 Մովսէսի օրէնքն այս շնորհի հետ համեմատելով,
 Քրիստոսի բերած փրկութիւնն յաղթող է յայտարարում:
 Զի եթէ ճիշտ է, որ մօտ է Տիրոջ օրն, ինչպէս գիրքն է ասում,
 Հրապարակի մէջ Հովսափաթի եւ կամ
 Կեդրոնի հովտում նեղանձուկ,-
 Դատաստանի փոքր հանդիսատեղի եւ ժամադրավայր,
 Որոնք երկրային երեւոյթներով պատկերացնում են հանդերձեալն ինձ պարզ,
 Ապա եւ ինձ է մօտեցել յաւէտ թագաւորութիւնն մարմնացեալ Աստծոյ,
 Որը ենթակայ պիտի գտնի ինձ մեծապէս ծանր հատուցումների,
 Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,
 Որոնք յիրաւի ամբաստանելով` դատեն ինձ պիտի աւելի սաստիկ,
 Քան թէ բարձրացող Նրա ձեռքն յուժկու,
 Որ մի ժամանակ եդովմայեցի եւ փղշտացի եւ այլ բարբարոս ազգերի զարկեց:
 Եւ, սակայն, նրանց չարչարանքները կարճատեւ եղան,
 Մինչ իմ մեղքերի պատիժը ո՛չ վերջ ունի, ո՛չ սահման:
 Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի,-
 Ըստ մարգարէի եւ առակողի,-
 Սաստիկ տագնապով դուռս ափ առած`
 Մշտնջենական ամօթն են իրենց գծագրում արդէն:
 Եւ արդ, միայն դո՛ւ կարող ես գտնել հրաշագործ դեղեր,
 Ի կեանք կոչելու հոգիներն ամէն` մատնուած վարանման եւ տարակոյսի,
 Քաւի՛չ բոլորի, անսահմանելի բարձրութեանդ մէջ
 Քո անճառ փառքով գովուա՜ծ յաւիտեան. Ամեն:

ՍԱՂՄՈՍ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ՝ ՈՂՈՐՄՅԱ

ՍԱՂՄՈՍ Ծ

Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ, ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում քաւեա՛ զանօրէնութիւնս իմ: Առաւել լուա՛ զիս յանօրէնութենէ իմմէ, եւ ի մեղաց իմոց սուրբ արա՛ զիս: Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ: Քեզ միայն մեղայ, Տէ՛ր, եւ չար առաջի քո արարի: 
Որպէս արդար եղիցիս ի բանս քո, եւ յաղթող ի դատել քեզ: Անօրէնութեամբ յղացաւ, եւ ի մեղս ծնաւ զիս մայր իմ: Դու, Տէ՛ր, զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս եւ զծածկեալս իմաստութեամբ քով յայտնեցեր ինձ: Ցօղեա՛ յիս մշտկաւ եւ սուրբ եղէց, լուա՛ եւ քան զձիւն սպիտակ եղէց: Լսելի արա՛ ինձ, Տէ՛ր, զցնծութիւն եւ զուրախութիւն, եւ ցնծասցեն ոսկերք իմ տառապեալք: Դարձո՛ զերեսս քո ի մեղաց իմոց, եւ զամենայն անօրէնութիւնս իմ քաւեա՛ յինէն: Սիրտ սուրբ հաստատեա յիս Աստուած, եւ հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում: 
Մի՛ ընկենուր զիս, Տէ՛ր, յերեսաց քոց եւ զհոգի քո սուրբ մի՛ հաներ յինէն: Տո՛ւր ինձ ցնծութիւն փրկութեան քոյ, եւ հոգւով պետութեան քոյ հաստատեա զիս: Ուսուցից անօրինաց զճանապարհս քո, եւ ամպարիշտք առ քեզ դարձցին: Փրկեա՛ զիս յարենէ, Աստուա՛ծ, Աստուած փրկութեան իմոյ. ցնծասցէ լեզու իմ յարդարութեան քում: Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո: Թէ կամեցեալ էիր պատարագս մատուցանէաք, բայց դու ընդ ողջակէզս իսկ ո՛չ հաճեցար: 
Պատարագ Աստուծոյ՝ հոգի խոնարհ, զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Աստուած ո՛չ արհամարհէ: 
Բարի արա, Տէ՛ր, կամօք քովք Սիոնի եւ շինեսցին պարիսպքն Երուսաղեմի: Յայնժամ հաճեսցիս ընդ պատարագս արդարութեան, յորժամ ուխտից պատարագս հանցեն ի սեղան քո զուարակս:
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։ Իմ անօրենություններն ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են։  Քո դեմ միայն մեղանչեցի, Տե՛ր, և չարիք գործեցի քո առջև, որպեսզի արդար լինես քո խոսքերում, և հաղթող՝ քո դատաստանի մեջ։  Անօրենությամբ հղիացավ և մեղքերի մեջ ծնեց ինձ մայրն իմ։ Դու, Տե՛ր, ճշմարտությունը սիրեցիր և քո իմաստության անհայտն ու ծածուկն ինձ հայտնեցիր։  Ցողի՛ր ինձ սպունգով՝ և ես կմաքրվեմ, լվա՛՝ ու ձյունից ճերմակ կլինեմ։ Ինձ ցնծություն և ուրախություն լսել տո՛ւր, և թող տառապյալ ոսկորներս ցնծան։ Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից։ Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։ Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, քո երեսից և սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։ Ինձ փրկության ցնծությո՛ւն տուր, և քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ։ Անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհը, և ամբարիշտները քո կողմը կդառնան։ Փրկի՛ր ինձ արյունից, Աստվա՛ծ, իմ փրկությա՛ն Աստված. լեզուս թող ցնծա քո արդարությամբ։ Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո։ Եթե ուզեիր՝ պատարագ կմատուցեինք, բայց դու ողջակեզներ չես սիրում։ Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում։ Քո բարեհաճությամբ բարի՛ք գործիր Սիոնին, Տե՛ր, և Երուսաղեմի պարիսպները թող կառուցվեն։ Այնժամ դու կհավանես արդարության պատարագները, և, իբրև ուխտի զոհեր, քո սեղանին հորթեր կմատուցեն։ 

ԱՂՈԹՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ՀԱՍԱՐԱԿ ՆՆՋԵՑԵԼՈՑ 
ԵՒ ՄԱՆԱՎԱՆԴ՝ ՎԱՍՆ ԸՆՏԱՆԵԱՑ ԵՒ ԵՐԱԽՏԱՒՈՐԱՑ

 Այլ եւ աղաչեմ եւ խնդրեմ ի Քէն, ո՛վ բազմագութ Աստված, վասն ազգիս մերոյ հնոց եւ նորոց եւ համօէն հաւատով եւ յուսով ի Քեզ ննջեելոցն. եւ մանաւանդ ՝ վասն իմոց մարմնաւոր եւ հոգեւոր ծնողաց, եղբարց, քերց, ազգականաց, սիրելեաց եւ բարեկամաց եւ հոգեւոր վարդապետաց, ի բարիս կրթողաց եւ ուսուցչաց եւ ամենայն աշխատաւորաց եւ երախտաւորաց մերոց՝ ի Քեզ ննջեցելոց, զորս յիշեսցես յողորմութիւնս Քո յԱւուր մեծի գալստեան Քոյ, թողութիւն շնորհեսցես ամենայն մեղաց եւ սխալանց նոցին եւ դասեսցես ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն եւ տացես լսել զերանաւէտ բարբառն Քո, թէ՝ եկա՛յք, օրհնեա՛լք Հօր Իմոյ:
Եւ, ըստ երախտեաց նոցին, որ առ մեզ, միոյն բիւրապատիկս հատուսցես ի հոգիս նոցա եւ զմեզ անդատապարտ արասցես ի նոցին պարտուցն:
Եւ Քեզ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 Այլեւ աղաչում եւ խնդրում եմ Քեզանից, ո՛վ բազմագութ  Աստված, մեր ազգի հին ու նոր եւ բոլոր հավատքով ու յույսով ի Քեզ ննջածների համար. եւ մանաւանդ՝ իմ մարմնաւոր եւ հոգեւոր ծնողների, եղբայրների,  քույրերի, ազգականնեերի, սիրելիների եւ բարեկամների համար, նաեւ՝ հոգեւոր վարդապետների, բարի [գործերի] մէջ կրթողների եւ ուսուցիչների եւ մեր բոլոր ի Քեզ ննջած աշխատաւորների ու երախտաւորների համար, որոնց յիշի՛ր Քո ողորմութեամբ Քո գալստեան մեծ օրը, թողութի՛ւն շնորհիր նրանց բոլոր մեղքերին ու սխալներին եւ դասի՛ր Քո սուրբերի հետ աջակողմեան դասում եւ տո՛ւր լսել Քո երանաւէտ բարբառը, թէ՝ եկէ՛ք, Իմ Հօ՛ր օրհնեալներ:Եւ, ըստ նրանց՝ մեր հանդէպ երախտիքների, մէկի դիմաց բիւրապատի՛կ հատուցիր նրանց պարտքից: Եւ Քեզ փա՜ռք  յաւիտեանս յաւիտենից. ամեն:

ԱՂՈԹՔ ԲԱՐԴ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԴԺՈՒԱՐԱԾԻՆ ՅՂԻ ԿՆՈՋ

Տէր Աստուած մեր Յիսուս Քրիստոս, մեծ եւ բարձրեալ, անայլայլելի, անփոփոխելի եւ մշտնջենաւոր. որ իջեր ի յերկնից եւ մարմնացար ի սրբոյ Կուսէն Մարիամայ Հոգւովն Սըրբով, եւ զապականեալն մեղօք զբնութիւն մեր ի նախահօրն յանցանաց՝ որով ամենայն կանացի բնութիւն ընկալաւ զպատուհաս անիծից՝ ցաւօք եւ տրտմութեամբ ծնանիլ զզաւակ, սրբեցեր աստուածութեամբ քով: Եւ արդ աղաչեմք զքեզ, մարդասէր Թագաւոր, ստեղծող եւ նորոգող մեր եւ բժիշկ հիւանդութեանս մերոյ, բժշկեա՛ եւ առողջացո՛ (այս անուն) անուն զաղախին քո: Առաքեա՛ զօգնութիւն քո ի սրբութենէ քումմէ, եւ տո՛ւր սմա զօրութիւն ծնանիլ զզաւակ, որպէսզի զպտուղ որովայնի իւրոյ մաքրեալ յամենայն արատոյ, ծննդեամբ սուրբ Աւազանին՝ ընծայեսցէ Եկեղեցւոյ քում սրբոյ: Շնորհեա՛ ծննդականիս այսորիկ հանդարտութեամբ եւ առանց վնասու հասանիլ ի խնդութիւն, եւ ամենայն տանց հաւատացելոց աճել եւ բազմանալ ի փառս տէրութեան քո եւ ի լրումն աստուածային քո բանիդ, եթէ «Աճեցէք եւ բազմացարուք»: Այո՛, Տէր Աստուած մեր, լո՛ւր եւ այժմ խնդրուածոց անարժան ծառայիս եւ ամենեցուն որ շուրջ կան աստ, բարեխօսութեամբ անարատ ծնողի քո սուրբ Աստուածածնին եւ ամենայն սրբոց քոց: Զի քեզ՝ միածնի Որդւոյդ, եւ անսկիզբն եւ համագոյ Հօր քոյ, եւ կենդանարար եւ ամենասուրբ Հոգւոյդ՝ վայել է փառք, պատիւ եւ երկրպագութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ բարձրյալ և մեծ, անայլայլելի, անփոփոխելի  և մշտնջենավոր. դու, որ երկնքից իջար և Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր և քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետևանքը՝ մեղքով ապականված մեր բնությունը, որով կանացի բնությունը ցավերով և տրտմությաբ զավակ ծնելու անեծք ու պատիժ ստացավ:
Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը և մեր հիվանդությունների բժիշկն ես, բժշկի՛ր քո (անունը) աղախնին: Քո սուրբ բնակությունից օգնի՛ր և զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա և նրան՝ իբրև իր որովայնի պտուղ, Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի: 
Շնորհի՛ր, որ այս ծննդկանը հանդարտությամբ և առանց փորձանքի հասնի ուրախության, և բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք»: Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի և բոլոր այստեղ գտնվողների խնդրանքը, անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. որովհետև քեզ՝ Միածին Որդուդ, և անսկիզբ ու համագո քո Հոր և կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

ՀՂԻ ԿՆՈՋ ԱՂՈԹՔՆ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ


Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, օգնության հասիր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին, որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։ Ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ, հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ, և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր և մանկան համար։ Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ` նվաստ աղախնուս էլ պարգևիր բարեհաջող որդեծնության շնորհը, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված` չխորշեց մեզ պես մարդանալուց եւ Մանուկ լինելուց։ Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաև ինձ և թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։ Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ և ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու և մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։ Լսի՛ր խոնարհ աղաչանքներս ո՜վ Երկնային Ամենասուրբ Թագուհի եւ շնորհընկալ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր, թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։ Տիրոջ անունը բոլոր կրողների օգնական, ապաքինող բոլոր հիվանդություններից ու տկարություններից, թող ես էլ համոզվեմ, որ Դու ես Մայրը գթության և միշտ փառավորեմ քեզանից ծնված Աստծո Որդուն և Աստծո Մայրությունդ, որ չի մերժում իրեն աղաչողներին և ազատում է վշտերի ու հիվանդությունների մեջ իրեն կանչողներին. Ամեն:

ԱՂՈԹՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ՀԻՎԱՆԴԱՑ

Անսկ՛իզբդ Աստված, սու՛րբդ սրբոց, 
որ Քո Միածին Որդուն առաքեցիր բժշկելու 
մեր հոգիների ու մարմինների ախտերը, 
առաքի՛ր Քո Սուրբ Հոգուն և մաքրիր Քո (անունը) ծառային/աղախնուն
և ազատի՛ր բոլոր մեղքերից, քանզի ողորմած ես և գթած: 
Եվ քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, 
Փառք հավիտյանս. ամեն:

ԱՂՈԹՔ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ

Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիւանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ, Տէր Աստուած մեր, եւ շնորհեա ամենեցուն զկատարեալ առողջութիւն, նշանաւ ամենայաղթ խաչիւ քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ: Դ
ու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերար եւ բազումողորմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւիչդ բարեաց, պարգեւեա զառատ ողորմութիւնս քո ի վերայ արարածոց քոց՝ ըստ իւրաքանչիւր պիտոյից. յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները քո ժողովրդից եւ շնորհիր բոլորին կատարյալ առողջություն՝ քո ամենահաղթ խաչիդ նշանով, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի եւ փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար եւ բազումողորմ Աստված: Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները, որին հայտնի են մեր կարիքները: 
Բարիքներ պարգեւող, առատ ողորմությունդ պարգեւիր քո արարածներին՝ յուրաքանչիւրին ըստ իր կարիքի: Եվ նրանց միջոցով միշտ թող գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ. այժմ, միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:

ԱՂՈԹՔ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԹՇՆԱՄԵԱՑ ԵՒ ՉԱՐԱԿԱՄԱՑ


Արդ, ո՜վ ողորմած և բազմագութ Աստված իմ Հիսուս Քրիստոս, իմ հարազատների և բարեկամների համար բարիքներ և ողորմություն խնդրեցի Քեզանից, ինչպես որ հարկն է, և պահանջում է մեր բնության օրենքը: Այժմ աղաչում եմ Քեզ նաև իմ թշնամիների համար, ինչպես որ Դո՛ւ ասացիր օրհնյալ բերանովդ, թե՝ «Բարի՛ք գործեք ձեզ ատողներին»: Ուրեմն, ընկնելով Քո առաջ, խնդրում եմ ամենառատ ողորմությունիցդ, որ ողորմես նաև իմ բոլոր թշնամիներին և ատողներին, չարակամներին ու վնասատուներին և բոլոր մյուսներին, ովքեր Քո ծառայի հանդեպ չարն են խորհում, խոսում, գործում և կամենում գործել, ովքեր բամբասում, վատաբանում և հայհոյում են ինձ՝ թե՛ իրավամբ և թե՛ անիրաւամբ, մի՛ բարկացիր, Տե՛ր իմ, նրանց վրա իմ պատճառով, այլ ների՛ր և թողությո՛ւն տուր նրանց մեղքերին: 
Քանզի նրանք մեղանչում են իմ հանդեպ, որովհետև հիրավի մեղավոր եմ և արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: Ես մեղանչում եմ Քո հանդեպ, որ արդար ես ամեն ինչում և միշտ բարերար իմ հանդէպ: Ուրեմն, եթե նրանք արժանի են Քո բարկությանը, ապա ես բյուրապատի՛կ բարկության որդի եմ և պատժի արժանի, քան նրանք: 
Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբյուր ես և անհուն ողորմության ծով, որ ողորմես նրանց և ինձ՝ նրանց հետ, և ներես իմ հանդեպ [ունեցած] բոլոր սխալները և ետ դարձնես նրանց չարից՝ փոխարկելով բարու: Որպեսզի ամենքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի և փառք վերառաքենք Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. ամեն:

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական