Սողոմոն Իմաստուն - Իմաստություն Սողոմոնի, Գլուխ 9
Ո՛վ իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, Դու ես, որ քո խոսքով ստեղծեցիր բոլորին. և Քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի Քո ստեղծած արարածներին, սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ Տո՛ւր ինձ Քեզ գահակից իմաստությունից և խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։ Արդարև, ես Քո ծառան եմ և Քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ և կարճատև կյանքի տեր,ես հասուն չեմ դատի ու օրենքի իմացության մեջ։ Եվ եթե նույնիսկ որևէ մեկը կարող է կատարյալ լինել մարդու որդիների մեջ, բայց եթե Քո իմաստությունը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարվի... Քեզ հետ է նաև իմաստությունը, որ գիտի Քո գործերը, Քեզ մոտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, և գիտեր, թե որն է հաճելի Քո աչքին ու որն է Քո պատվիրաններին համապատասխան։ Առաքի՛ր դրան Քո սուրբ երկնքից, Քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գա և տեղ գտնի իմ մեջ, և ես գիտենամ, թե ինչն է հաճելի Քո առջև, քանզի Նա գիտե ամեն ինչ և խելամուտ է բոլորին, իմ գործերի մեջ ինձ կառաջնորդի զգաստությամբ և իր փառքով կպահպանի ինձ... Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը. քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ Ուստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։ Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ո՞վ կարող է քննել, և ո՞վ կարող է գիտենալ Քո խորհուրդները, եթե Դու իմաստություն չտաս և քո սուրբ Հոգին չառաքես Քո բարձունքներից։ Այսպես է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շավիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է Քեզ, և փրկվեցին Քո իմաստությամբ։