Այստեղ առաջարկված աղոթքները ունեն 2 նապատակ.
1. 24-ժամյա շղթա-աղոթքի մասնակիցներիդ աղոթական մեկ ժամը
դարձնել ավելի կազմակերպված ու նպատակային։
2. Միատեսակ աղոթքներով միակամ ու միաբան դարձնել բոլորիս հոգեպես։
ՏԵՐԸ ՕԳՆԱԿԱՆ ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ, ԱՊԱՎԵՆ՝ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ,
ԱՌԱՋՆՈՐԴ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
* * *
Աղոթքները կարող եք ասել թե գրաբար, թե աշխարհաբար, կարեւորը՝ սիրտը եւ միտքը լինեն միացած։ Աղոթելիս անպայման ձեռքի տակ ունեցեք Սուրբ Գիրք, աղոթագրքեր, հատկապես՝ Մատյան Ողբերգության։ Խրախուսելի է աղոթական ընթացքը զուգահեռել խնկարկությամբ եւ շարակնների մեղեդիներով (միացնել շարականներ)
ԱՅՍՕՐ ԱՂՈԹՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀՍԿՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ , ՆՐԱՆՑ ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ՄԱՐՄՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
- Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո. Ամեն
- Հավատքի խոստովանություն
- Հավատով Խոստովանիմ
- Աղոթք զինվորի (զինվորների) համար
- Աղոթք չարից պաշտպանության
- Անձնական աղոթքի րոպեներ՝ հանուն Հայ Ազգի եւ Հայաստանի (ձեր խոսքերով)
- Սաղմոսներ 4, 5, 6-րդ գլուխներ
- Մատյան Ողբերգության ԲԱՆ Դ, Ե, Զ (եթե ձեռքի տակ ունեք Նարեկ)
- Եփրեմ Ասորի, Զորավոր աղոթք (մինչեւ աղոթքի ժամի ավարտը)
- Աղոթքն ավարտել անձնական աղոթքով եւ Փառաբանությամբ
Հ.Գ. Եթե դեռ չեք միացել մեր հսկմանը, ահա առցանց հարթակ, որտեղ կարող եք գրանցել ձեր անունը եւ համապատասխան ժամին ամեն օր (մինչեւ հոկտեմբերի 1) աղոթել՝
ՄԻԱՆԱԼ ԱՂՈԹՈՂՆԵՐԻՆ (սեղմիր այստեղ)
Հնարավորության դեպքում խնդրում ենք ընտրել հետևյալ ժամերից՝
02։00-03։00, 03։00-04։00, 05։00-06։00, 08։00-09։00, 12։00-13։00, 16։00-17։00, 18։00-19։00, 19։00-20։00։
ՄԻԱՆԱԼ ԱՂՈԹՈՂՆԵՐԻՆ (սեղմիր այստեղ)
Հնարավորության դեպքում խնդրում ենք ընտրել հետևյալ ժամերից՝
02։00-03։00, 03։00-04։00, 05։00-06։00, 08։00-09։00, 12։00-13։00, 16։00-17։00, 18։00-19։00, 19։00-20։00։