ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ - ԲԱՆ ԻԶ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա 
Եւ արդ, ստուգապէս եւ իրաւաբար ընդ որս,
Որք ըստ ձայնից կողկողանաց
Եւ զբանիցն յարմարութիւն հանդերձեն`
Ի նոյն գիր բերեալ զաւարտմունս տանցն,
Որովք առաւել սաստիկ մորմոքեալ ճմլեցուցանեն
Զաղէտս կարեացն սրտին ըղձից առ արտասուացն բղխմունս,-
Ուստի եւ բազմեալ իմ ի գլուխս պարու ակմբից դասու այնր երախանաց,
Որք զլալեացն յեղանակեն բանաստեղծութիւն,
Եւ ես ընդ նոսին նոցին հեծութեամբ, աւաղական ձայնարձակութեամբ
Զանձինս տարածանեմ զվշտակրութիւն:
Որ ո'չ բնաւին մեռեալ աշխարհի
Եւ ո'չ իսկապէս կենդանի Աստուծոյ,
Ո'չ ջերմ սոսկ եւ ո'չ ցուրտ յատուկ,
Ըստ առակի աւետարանչին, գրեալ ի Յայտնութեանն,
Երիցս ատելի երրեակ տէրութեանն եւ ամենատես արարչութեանն:
Եւ այս են պատկանեալ թախծականացն կերպադրութիւնք,
Կրկին ողորմելի այսու երեւեցեալ,
Որք ի մի գիծ սահմանեալ`
Կացուցանեն զթշուառութեանցն զաւրինակ`
Այսպիսի կցորդութեամբ շաղկապեալ:



Բ 
Պարտուցն ժխտեալ տաղանդացն` ճեպով մեծաւ ի տուժի,
Ես ապիկար` մատնեալ անարժան գործովքս յիրաւի,
Վատնիչ արքունի գանձուց` կրկնադատ եւ անթափելի,
Պատասխանատու մեծին` ըմբռնեալ անհրաժարելի,
Բիւր քանքարոյ խնդիր` ես չունիմ կշիռ մի ունկի:
Անբարեխաւս կապեալ` ի պահեստ դառն արգելանի,
Հեծումն եւ վաստակ ցաւոց` ճաշակեալ յաննշոյլ բանտի,
Անապաւէն տանջեալ` անթոշակ կա'մ ողորմելի,
Այլ յեղանակ ինձ ողբականաց աստուստ կնքեցի,
Փոխատրեցի սովին բարբառով կոծ կսկծելի,
Կարգադրեցի շրջաբերութեամբ ի նոյն պայմանի`
Անհատական թիւ խորհրդական երկեակ տասնեկի:
Աղքատութեանն հնոց յամենուստ մասանց մրրկի,
Անպատսպար թշուառ` վտանգեալ սրտիւ ի գրաւի,
Տարակուսեալ հոգւով` ապաշնորհ այր ի վրիպակի,
Անխնամելի հայցմամբ դատաստանն յինէն պահանջի,
Մեղաց եւ մահու զինուք զգայարան գաղտնեացս խոցի,
Անփրկելի մատնեալ բռնութեան չարեացս գերի,
Սուր սուսերաւ սաստից գոյութիւն բնութեանս յաւշատի:
Յիշատակաւ բեմին` աստստին ի դատաստանի,
Անծագելի մռայլ` չարատես աչացս երեւի,
Անձեռնկալ կապեալ` եղկելիս ի տարակուսի,
Ահարկութիւն դիմաց պատկերի վերնոյն տեսանի,
Յոյժ անարեւ եւ անվերարկու` ի տարտարոսի,
Անապաւէն մոլար` մորմոքեալ ի հուր գեհենի,
Անյայտնելի կորուստ` կործանեալ ի մեղաց վհի:
Ահա զոր ունիմ արծաթ անպիտան` ո'չ երբէք յարգի
Եւ ո'չ ընդունի եւ կամ համբարի ի գանձ տէրունի,
Հայցուած պղտոր եւ ձեռն անմաքուր աննուիրելի,-
Այլ բեկեալ սրտիւ, մատանց տատանմամբ, յոյս առեալ դարձի,
Զդէմս ի յերկիր եդեալ, պաղատիմ մաւրդ Յիսուսի.
Բարեխաւսեա', մաղթեա' քաւութիւն ինձ` մեղաւորի,
Դու` զաւրաւոր փրկանակ կենաց, իսկուհի երկնի,
Քեզ աւրհնութիւնք ձայնից եւ բուրմունք խնկոց ի յերկրի
Եւ անուշից իւղոց մատուցումն յամենայնի:

Գ 
Արդ, յասացեալ ողբոցս հիւսուած այլ մասն յաւելի,
Բարերարին շնորհաց արտասուաց պտուղ մատուցի,
Զկորստեան խորս չափելով` զորքանն երբէք ոչ գտի,
Մասնաւորաւք բանիւք ի հանդէս նորին ջանացի,
Զմտացս արագեալ զթեւս` յերեւոյթ իրին ոչ հասի,
Զուշին պարտութիւն յանվթարելեացն բաժակ բարկութեան ի ձեռն իմ առի,
Զտարտամութիւն տարակուսանացս, իբր ճաշակումն մահու, արբի
Եւ այժմ զյանցիցն յաճախութիւն ողորմելի ձայնիւ յերգ արկի:
Աներեւոյթ կրակարան տապոյ բորբոքմամբ մեծաւ անզովանալի,
Անտեսական իմն քրայս հալոցաց սաստիկ եռացմամբ անշիջանելի,
Սլաքս նետից պատկանեալ դեղովք ի շտեմարան խորութեան սրտի,
Խիթք ցաւոց խոցոտման մահու ի գնացս երակաց գոյութեան լերդի,
Կիրք երկանց անճարակ ճեպոյ ի պատուած աղեացս անելանելի,
Անզաւրելի դեղոց ջերմութիւն ի յերիկամանց մասունս երկակի,
Անհնարաւոր դառնութիւն մաղձի ի նախադուռն իմոյս կոկորդի,
Աւաղս ձայնից լքուցանողաց ի փողս շնչոյս խոշորս հնչի:
Բազմահատուած էութիւն բնութեանս, ներհակք միմեանց ի պատերազմի,
Երկչոտութեամբ կարծեաց վարանեալ, ամենայնիւ կայ ի վտանգի,
Հարազատաց դաւաճանութիւն անհաշտելի ի կոտորածի,
Ո'չ մեռեալ եւ ո'չ կենդանի` թաղեալ ի մեղաց գարշութեան տղմի,
Կասկածաւոր պատժապարտութեամբ վերակնարկելով քեզ` բարերարի`
Յանակնկալս կենաց վհէ արտաբերել ի լոյս անձկալի:

Դ 
Նոյն ինքն, որ զայս բան տպաւորեաց, ընդ երջանկացն պսակեսցի,
Ակնարկելով քո ողորմութեան` անարատիցն հաղորդեսցի,
Վասն զենման Աստուծոյ Բանիդ` բարեգործեալ քեւ կենդանասցի,
Աւրհնութիւն գովեալ քո շրթանց` ի գլուխ բաշխողի այսր մատենի,
Հաստատեսցի ըղձականութիւն սողոմոնեան բանիս առակի,
Նկարագրեա' Հոգւով քո, բարձրեալ, ի նորոգումն անեղծանելի,
Զի դու միայն ես երկայնամիտ, ներող, եւ քեզ փա՜ռք յամենայնի:
Ամէն:
Ա 
Եվ արդ նրանց հետ, որոնք ողբագին 
եղանակների 
Համաձայն խոսքեր են շարահարում, 
հորինում հարմար, 
Ամեն մի տողի վերջում միևնույն գիրը 
դնելով, 
Որով արտասուք հոսեցնելու չափ 
մորմոքեցուցիչ 
Առավել սաստիկ ու սուր են ճմլում սրտի ցավերը,
Ուստի ես ինքս գլուխն անցած այժմ 
այդպիսիների, 
Որոնք լալագին բանաստեղծություն են 
եղանակում, 
Նրանց ողբաձայն հեծեծանքներով 
վշտակիր հոգիս եմ պարզում ահա՛, 
Որը չի մեռել դեռ բոլորովին աշխարհի համար, 
Ոչ էլ իսկապես կենդանի է նա Աստուծո 
համար. 
Ոչ իսկապես ջերմ, ոչ էլ ցուրտ իրոք,– 
Ըստ ավետարանչի առակի` գրած իր 
Հայտնության մեջ,– 
Որը երիցս ատելի է Երրյակ տերությանն ու ամենատես արարչությանը: 
Այս է եղանակն ամենահարմար` 
թախծությունը մեր նկարագրելու, 
Հանգավորելով յուրաքանչյուր տող, 
Որով և հոգու հույզերը տխուր և՛ս առավել են հնչում սրտառուչ: 

Բ 
Դրամական պարտքն ուրանալով, ես 
վատս, հիրավի, 
Գործովս անարժան մատնվել եմ վաղ 
տույժ ու տուգանքի. 
Կրկնահանցագործ վատնիչս կորած` 
գանձին արքունի, 
 Որ մեծ Աստուծո հաշիվ պետք է տա և 
պատասխանի. 
Պետք է բյուր քանքար, մինչդեռ ես չունեմ կշիռ մի ունկի: 
Ես անբարեխոս դառն արգելքի տակ 
կապկապված գերի, 
Ճաշակում եմ խիստ ցավ ու հեծություն 
խավարում բանտի. 
Տանջվում եմ անօգ հեգ ողորմելիս 
առանց պաշարի. 
Ինձ համար ողբի մի այլ եղանակ այստեղ ընտրեցի, 
Եվ այս խոսքերովս այն կսկծալի կոծի 
փոխեցի. 
Նույն չափով ու նույն վերջավորությամբ 
ես շարադրեցի, 
Թիվ անհատելի և խորհրդավոր երկյակ 
տասնյակի
 Այս բացատրությամբ ուզում է ասել, թե ոտանավորի 
հանգերը կազմված են Ի գրով, որը համազոր է քսանի 
(=երկյակ տասնյակ 2x10) և որ իբրև առանձին թիվ` ունի 
խորհրդավոր հանգամանք, ըստ ավետարանական առակի` 
տրված ու շահված քանքարների կամ վնասների գումարը` Հնոցն աղքատության մրրկվում է ամեն 
կողմից ուժգնակի. 
Անպաշտպան, թշվառ` դրված է տխուր 
սիրտն իմ գրավի. 
Ապաշնորհ, տկար մարդ եմ ենթակա միշտ վրիպանքի, 
Շուտով ինձանից անզիջում կերպով դատ կպահանջվի: 
Զգայարանս մահվան ու մեղքի զենքով 
կխոցվի, 
Գերիս` անփախուստ կերպով մատնված 
բռնի ախտերի, 
Հոշոտում է ինձ սաստը սուր սրով իր 
սարսափելի: 
Այժմվանից, նույնիսկ, երբ բեմն եմ հիշում ես դատաստանի, 
Անլույս մռայլը չարատես աչքիս առջև 
կփռվի. 
Անօգ, կապկապյալ եղկելիս մատնվելեմ 
 Իմաստն այս է. «Այս ոտանավորի հանգերը ես նրա 
համար «իե-ով կազմեցի, որ ցույց տամ, թե պարտական եմ 
քսան քանքարի, այսինքն` այն բազում շնորհներին, որոնք 
ընդունեցի Աստծուցե: 
 տարակույսի. 
Երևում է ինձ պատկերը երկյուղ ազդող 
վերնայնի: 
Տարտարոսի մեջ անարև սաստիկ և 
անծածկելի, 
Գեհենի հրում մորմոքվում է հույժ անձն 
իմ եղկելի, 
Անհայտ ու անհետ կորած-կործանված 
անդնդում մեղքի: 
Ահա ունեցածս արծաթն անպիտան, որ 
արժեք չունի, 
Որ չի ընդունվի տերունի գանձում և չի 
ամբարվի: 
Հանցանքս է պղտոր, և ձեռքս անմաքուր, աննվիրելի. 
Բայց ես սրտաբեկ, մատներս շարժելով, 
հուսալով դարձի, 
Երեսս հողին` պաղատում եմ քեզ, դու 
մա՜յր Հիսուսի. 
Բարեխոս եղիր ինձ մեղավորիս, երկնի՛ց իսկուհի. 
Մաղթիր քավություն ինձ, ո՜վ զորավոր 
փրկանակ կյանքի, 
Թող երկրի վրա միշտ օրհնություններ, բուրումներ խունկի 
Եվ անուշահոտ յուղեր մատուցվեն քեզ 
ախորժելի: 

Գ 
Իմ այս ողբերի հյուսվածքի վրա ես մի 
ուրիշ մաս ևս ավելացրի, 
Շնորհապարգև մեծ բարերարին առատ 
արցունքներ ընծա բերեցի. 
Չկարողացա չափելով երբեք գտնել 
խորությունն ես իմ կորուստի, 
Հազիվ թե հակիրճ խոսքերով միայն ես 
նրան հանդես բերել ջանացի, 
Չհասա նրան ես մինչև անգամ 
արագացնելով թևերն իմ մտքի: 
Խորունկ մեղքերից խելքըս պարտըված` 
բարկության բաժակն իմ ձեռքը առի, 
Տարակուսանքի տարտամությունն իմ ես ինքս իբրև մահ ճաշակեցի: 
Եվ այժմ էլ, ահա, հանցանքներս անթիվ 
երգեցի ձայնովն իմ ողորմելի: 
Մի աներևույթ բարկ կրակարան 
բորբոքվում է մեջս անզովանալի, 
Ասես թե անտես հալոց-քուրաներ եռում 
են սաստիկ, անշիջանելի: Թունավոր նետի սլաքներ կան սուր` 
շտեմարանի խորքը իմ սրտի. 
Ցավառիթ խիթեր մահացու կերպով 
խոցում են բոլոր երակներս լյարդի: 
Ճեպելու անճար` աղիքներիցս չեն կարող ելնել ցավերն երկունքի. 
Երիկամունքներն իմ երկու կողմից այրում 
է ջերմը անդարմանելի. 
Անչափ կուտակված դառն մաղձն ահա 
նախադուռն է իմ հասել կոկորդի: 
Շնչափողիս մեջ հնչում են ուժգին 
վհատեցուցիչ ձայներ ավաղի, 
Էությանս բազում մասերը` ներհակ իրար 
դեմ ելել են պատերազմի. 
Կասկածանքների վախով վարանած` 
մատնվել եմ ես անհուն տագնապի, 
Թեև հարազատ` ջարդում են իրար 
դավաճանաբար, ինչպես թշնամի, 
Թաղված մեղքերի գարշելի տիղմում` ո՛չ մեռած եմ ես և ո՛չ կենդանի: 
Հայացքս քեզ եմ ուղղում, բարերա՛ր, 
կասկածը սրտումն իմ 
պատժապարտի, 
Որպեսզի կյանքի անհույս այս վիհից դուրս հանես դու ինձ լույսին 
անձկալի: 

Դ 
Նա, որ մատյանը այս շարադրեց` 
Երջանիկների շարքում պսակվի, 
Ակնկալելով ողորմությունըդ` 
Անարատներին թող հաղորդակցի, 
Եվ հանուն Բան-Աստծուդ զենման` 
Բարեգործությամբըդ կենդանանա, 
Գովյալ շուրթերիդ օրհնությունը թող 
Գիրքս ընծայողի գլխին [միշտ] մնա, 
Հաստվի ըղձական սողսոսնյան խոսքը 
առակի
Բարձրյա՛լ, քո Հոգով պատկերագրիր 
Անեղծանելի նորոգման համար, 
Քանի որ դու ես ներողը միակ, 
Ո՛վ ներողամիտ, փա՜ռք քեզ հավիտյան: Ամեն: 

Աղոթի՛ր ընկերներիդ հետ

ԱՅԼ ԱՂՈԹՔՆԵՐ

    Պատահական