ԳՐԱԲԱՐ
Ա. Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ
1. Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ
1. Հաւատքով կը խոստովանիմ եւ կ՚երկրպաքեմ քեզի՝ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչը հրեշտակներուն, մարդոց եւ բոլոր ստեղծուածներուն. ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:
Հեղ.՝ Ներսես Շնորհալի
Աղոթքն ամբողջական ձայնագրությամբ եւ
8 լեզվով հասանելի ենթագրերով կարող եք լսել այստեղ՝